
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին:
Կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: