
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ներկայացած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղու տարածքում՝ գնացքի գծերի հարևանությամբ, տղամարդու կախված դիակ կա:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նոյեմբերի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 79-ամյա Ռաֆիկ Գրիգորյանի դիակը` ծառից պարանով կախված վիճակում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: