
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: