7 զինծառայողների մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մեքենան վարելու կանոնները խախտելու արդյունքում մեկ զինծառայողի մահվան և մի քանի զինծառայողների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասներ ներկայացնելով:

Այսպես. նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը իր կողմից վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, անձնակազմին զորամասից կրակային դիրք տեղափոխելու ճանապարհին, խախտել է տրանսպորտային մեքենա վարելու կանոնը, որի արդյունքում մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով զինծառայողներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են կայազորային զինվորական հոսպիտալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ ըստ ՊՆ հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 09:50-ի սահմաններում, «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացածը զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանն է (ծնված՝ 2000թ.), տուժել է նաև 7 զինծառայող:




Լրահոս