Նոր Նորքում 46-ամյա կինը ներկայացել էր համատիրության աշխատակից և խաբեությամբ 560 հազար դրամ հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ համատիրության աշխատակից ներկայացած մի կին օգոստոս ամսին հարսից ու սկեսուրից նույն բնակարանը սեփականաշնորհելու պատրվակով առանձին-առանձին պահանջել և ստացել է ընդհանուր 560 հազար դրամ և խաբեությամբ տիրացել գումարին:

Բնակարանը գտնվում է Նոր Արեշում:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացել և հաղորդում է տվել նախ սկեսուրի դուստրը: Ըստ նրա՝ համատիրության աշխատակից ներկայացած կինը մորից ստացել է 314 հազար դրամ: Հետո հաղորդում տված հարսը հայտնել է, որ նույն կինը նույն պատրվակով պահանջել և իրենից ստացել է 262 հազար դրամ:

Խարդախության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Համատիրության աշխատակից չհանդիսացող 46-ամյա կինը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս