
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 10-16-ը:
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 10-13-ը և 16-ին, Նոր Նորքում՝ նոյեմբերի 10-ին, 12-ին, 13-ին, 15-ին, 16-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 11-ին, Նոր Նորքում՝ նոյեմբերի 11-ին և 16-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»։