Պաշտպանության նախարարությունը ժամկետային զինծառայողների համար նոր օրինագիծ մշակում, ինչը նախատեսում է, որ 18-ամյա ժամկետային զինծռայողները բանակ զորակոչվելուց վեց ամիս անց կարող են պայմանագրային հիմունքներով ծառայության անցնել:
Այսինքն՝ ժամկետային զինծառայողը կարող է պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքել ու ծառայության մնացած հատվածն արդեն որպես պայմանագրային զինվորական անցկացնել:
Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն է բացատրում՝ զինվորը կարող է և՛ ծառայել, և՛ աշխատել զինված ուժերում՝ դրա համար բարձր աշխատավարձ ստանալ՝ առնվազն 315 հազար դրամ։ Պաշտպանական գերատեսչության կողմից մշակված ու «Պաշտպան հայրենյաց» անուն ստացած ծրագիրն, անխոս, առաջին հայացքից կարող է գրավիչ թվալ, բայց պետությունը 18-ամյա երիտասրադին ինչպե՞ս է համոզելու իր հետ 5 տարվա պայմանագիր կնքել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան