
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ալբանիա, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի ընտրանու հետ։ Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20։30-ին։
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով էր ավարտել արտագնա ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու հետ: Իսկ ալբանացիները 1-3 հաշվով զիջել էին Իտալիայի հավաքականին: