
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է՝ նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում, Լուսաշող բնակավայրում իրականացվելու է գործնական պարապմունք, որի ժամանակ գործարկվելու է նոր տեղադրված էլեկտրական շչակ: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։
Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ և խուճապի չմատնվել: