
Եթե Արցախի շուրջը ապառազմականացված գոտի ստեղծվի, միջազգային երաշխիքներ էլ լինեն, ապա Արցախը նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք չունի։ Նման հայտարարություն օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն է արել, ինչին ի պաասխան Արցախի քաղաքական ուժերը հիմնականում քննադատական մեկնաբնություններ են հնչեցրել: Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նույնպես անհամաձայն է Փաշինյանի հնչեցրած տարբերակի հետ:
Ըստ նրա՝ վտանգավոր է անգամ այն հանգամանքը, որ հայաստանյան իշխանությունը ՊԲ-ի, այսպես ասած, «փոքրացման» թեման օրակարգ է բերում ու քննարկման առարկա դարձնում: Վտանգավոր է նաև այն հանգամանքը, շարունակում է, որ ըստ Փաշինյանի՝ ինքն այս հարցի մասով Արցախի իշխանությունների հետ ինչ-որ պայմանավորվածություններ ու փոխըմբռնում ունեն:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան