Շատ ուշ է անհետ կորածների հարցերով հանձնաժողովի ստեղծումը. 2 տարի է ասում եմ. Թ. Թովմասյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««2020-ի դաժան պատերազմից հետո ես ՀՀ կառավարությանը շարունակ նամակներ եմ հասցեագրել եւ պահանջել ձեւավորել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողով: Ինչու՝ որովհետեւ անհրաժեշտություն կար, որպեսզի կոնկրետ մի մարմին զբաղվի գերիների եւ անհետ կորածների հարցով, այլ ոչ թե մե՛րթ ՊՆ-ն, մե՛րթ ԱԳՆ-ն, մե՛րթ ԱԱԾ-ն… Վերջին նամակը գրել եմ այս տարվա հոկտեմբերին, երբ հանդիպեցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ:

Ի պատասխան՝ վերջապես հայտնեցին կառավարությունից, որ պատերազմից 2 տարի անց ստեղծվել է այդ հանձնաժողովը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ ԱԱԾ տնօրենն է, որը նախօրեին հրավիրել է առաջին նիստը:
Փաստենք, որ 44-օրյա պատերազմից ավելի քան երկու տարի անց նման հանձնաժողովի ստեղծումը անչա~փ ուշացած էր, հատկապես որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը, այս տարվա հունվար ամսից ադրբեջանական կողմն արգելել է Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել: Հավելենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմից հետո՝ առ այսօր, մոտ մեկ տանյակից ավելի անթաղ մարմին էլ կա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս