ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել՝ Պեմզաշենում մորը եւ երկու երեխաներին դաժան կերպով սպանության գործով ձերբակալվածները ինչ են պատմել իրավապահներին: Այսպիսով,  ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այս պահին քրեական գործով դեպքի մասին իրավապահներին ողջ եղելությունը պատմել է ձերբակալվածներից միայն Պեմզաշենի բակիչ Վրույր Բարսեղյանը: Նա նախաքննական մարմնում պատմել է, որ տուն է մտել գիշերը, տան հիմնական դռնից եւ տան դուռը բաց է եղել: Զարինե Մելիքսեթյանի տուն են մտել գողության նպատակով, բայց երբ խառնաշփոթ իրավիճակ է եղել, տան անդամները դիմադրել են, նրանք կապել են ընտանիքի անդամներին, որից հետո էլ սեռական բռնի գործողությունների են դիմել:

 

Ի դեպ, ArmLur.am-ին ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը հաստատեց տեղեկությունը, որ ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել: Ավելին՝ ըստ Վյուր Բարսեղյանի խոսքերի՝ նրանք իրենց գործողություները կատարելուց հետո տան հիմնական դռնից էլ դուրս են եկել ու հեռացել:

Ավելին՝ մեզ հայտի դարձավ, որ այս պահին քրեական վարույթով մյուս ձերբակալված անձը, որը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է ՝ Արկադի Բարսեղյանը, հրաժարվում է ցուցմունք տալ եւ պատմել դեպքի մանրամասները: Ուշագրավ հանգամանք եւս. Վրույր Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի եւ հաշվառված է Հայաստանի հոգեբուժարաններից մեկում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է դեպքի մասին: Ի դեպ, համայնքում տարածվող տեղեկությունների համաձայն՝ կասկածյալներից մեկը գյուղում հետեւել է իրավապահների աշխատանքին, տեսել, թե ինչպես են դուրս բերվում սպանված կնոջ ու նրա մանկահասակ երեխաների մարմինները: Անգամ երեկ սառնասրտորեն մասնակցել է նրանց հուղարկավորություններին, ցավակցել ընտանիքի անդամներին: Դարձյալ ըստ տարբեր աղբյուրներում շրջանառվող վարկածների՝ սպանությունների հեղինակ 32-ամյա կասկածյալը, որը ձերբակալվել էր երեկ, բավականին տեղեկացված է եղել սպանվածների ընտանիքի նիստուկացին, իմացել, որ տան տղամարդը գտնվում է արտագնա աշխատանքի արտերկրում, իմացել է նաեւ, որ տան բակում շուն կա։ Ու քանի որ նա ծանոթ է եղել ընտանիքին, բազմաթիվ անգամներ սպանվածների տան մոտով անցել է, շունը երբեւէ նրա վրա չի հարձակվել, չի հաչել: Հենց այդ պատճառով էլ սպանության գիշերը վերջինս առանց դիմակ՝ բաց երեսով, մտել է այդ տուն: Հավելենք նաեւ, որ ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 11-ին դիմել էր հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը Պեմզաշենում կատարված սպանությունների գործով, որից մեկ օր անց հրապարակեց տեղեկություն այն մասին, որ հանցագործությունը բացահայտված է, կա ձերբակալված:

 

 

 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Ս.թ. նոյեմբերի 10-ին որոշ լրատվական կայքերում հրապարակված շմոլ գազով թունավորման դեպքերի վերաբերյալ ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության առումով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր անհամաձայնությունն է հայտնում, քանի որ ՀՀ տարածքում գործող տարբեր բուժկենտրոններից, ոստիկանության բաժանմունքներից եւ ՀՀ արտակարգ իրավիճակների տարածքային ստորաբաժանումներից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վթարակարգավարական ծառայության 1-04 եւ այլ կոնտակտային հեռախոսահամարներին ընդունված կարգով հաղորդված կանչերի ու տեղեկատվության համաձայն` հանրապետության տարածքում ս.թ. նոյեմբերի 1-ից 11-ը արձանագրվել է շմոլ գազից թունավորման 11 դեպք։ Մինչդեռ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից որևէ տեղեկատվություն կամ կանչ ընդհանրապես չի գրանցվել:

 

Նման կանչեր կամ տեղեկատվություն ստանալով՝ «Գազպրոմ Արմնեիա» ՓԲԸ-ն, առաջնորդվելով ՀՀ կառավարության 12.04.2007թ. N 580-Ն որոշմամբ հաստատված կարգով, կատարում է մասնագիտական քննություն եւ սահմանված կարգով կազմում արձանագրություն թունավորման դեպքերի առաջացման պատճառների եւ պայմանների վերաբերյալ, որոնք հաշվետվությամբ ներկայացվում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

Հաշվի առնելով այն, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից շմոլ գազից թունավորումների վերաբերյալ ընդունված կարգով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին չի տեղեկացվել, մասնագիտական քննություն չի անցկացվել ու չի պարզաբանվել դրանց առաջացման պայմաններն ու պատճառները, ԵՊԲՀ լրատվական ծառայության կողմից դրանք բնական գազի օգտագործման հետ կապելը առնվազն կոռեկտ չէ եւ դիտարկվում է որպես ապատեղեկատվություն:

Ելնելով վերոգրյալից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կոչ է անում զերծ մնալ չպարզաբանված հանգամանքներում նախնական ախտորոշմամբ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց եւ չհաստատված եզրահանգումներ կատարելուց:

Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը ձեւավորվում է օրգանական տարբեր նյութերի թերայրման պայմաններում, մասնավորապես ածխածին պարունակող ցանկացած նյութերի եւ առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի եւ գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով:

Բացի բնական գազով աշխատող գազասարքերից, ածխածնի մոնօքսիդի աղբյուր են հանդիսանում նաեւ ծխախոտը, օջախները, փայտյա վառարանները, ջեռուցիչները, զոդիչները, խոտհնձիչները, էլեկտրական գեներատորները, ասֆալտապատման մեքենաները: Առավել վտանգավոր է, երբ տվյալ սարքավորումն օգտագործվում է շինություններում կամ փակ տարածքներում: Ածխածնի մոնօքսիդ կամ շմոլ գազ առաջանում է մեքենաների շարժիչներից, որոնց անսարքությունների հետեւանքով շմոլ գազը կարող է լցվել մեքենայի խցիկ։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Հասարակայնության եւ ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայություն

 

 

 

ԽԱՆՈՒԹԸ ՓԱԿ ԵՆ ՊԱՀՈՒՄ

2010թ. մայիսի 22-ին Իջեւանում Ֆրանսիայի Օ- դը Սեն նահանգի   գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը եւ  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր։   2011թ. Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով. հետագայում նման նոր պայմանագրեր են ստորագրվել: Ֆրանսիական կողմի աջակցությունը   նպատակաուղղված է եղել  Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը: Հայ-ֆրանսիական համագործակցությամբ  ստեղծված  «Հիմնաավուշ» զարգացման հիմնադրամը եւս բարեգործական ծրագրեր է իրականացնում, սակայն տարիների ընթացքում, հիմնադրամի գործունեության հետ կապված,  բազում խնդիրներ են  առաջացել։  2013 թվականին Իջեւանի տարածաշրջանի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը եւ 3 այլ դիտավանցիներ դատի են տվել  «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին, այդ դատը տարիներ տեւեց:  Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի կողքով՝ միջպետական ավտոճանապարհով երթեւեկողները տարիներ շարունակ ցայսօր զգում են ծանր, տհաճ հոտ, որը Լուսաձորի անասնապահական ֆերմայի եւ պանրագործարանի  գործունեության տհաճ հետեւանքն է։ 2016թ.  ամռանը Լուսաձորի պանրագործարանին հարակից տարածքում հորելով՝ որպես անորակ արտադրանք ոչնչացրել են Լուսաձորի պանրագործարանում արտադրված 3.5 տոննա պանիրը:  Սուրեն Գեւորգյանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրենն է, եւ միաժամանակ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ղեկավարն է, նրա կինը՝ Հասմիկը, 2016թ.  հուլիսի 1-ից   Լուսաձորի պանրագործարանում արտադրվող պանիրը Ռուսաստանում իրացնող «էկոՏավուշի» տնօրենն է։ Ամուսիների կողմից ղեկավարվող «ՀիմնաՏավուշի» եւ «էկոՏավուշի» բիզնես հարաբերություններում կոռուպցիոն ռիսկեր կան ։ Իջեւանում, քաղաքային շուկայի մոտ գտնվող ֆիրմային  խանութում վաճառվում է Լուսաձորի պանրագործարանում արտադրվող պանիրը։ Իջեւանի բնակիչներն ասում են, որ խանութը սովորաբար փակ են պահում, որպեսզի պանիրն առաքեն Ռուսաստան, շահույթ ստանան։  Մի քանի օր առաջ՝ ցերեկվա աշխույժ ժամին, «Ժողովուրդ» օրաթերթը այցելեց խանութ, սակայն   այցելության  ժամանակ էլ խանութը փակ էր, թեեւ  ֆիրմային խանութի ապակե մուտքին գրված էր՝ «Բաց է»։ Ապակե թափանցիկ  մուտքից  ներս նայելով՝ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը տեսել է ապակեպատ  սառնարանում դրված պանրի սահմանափակ թվով տեսականի,  այլ կաթնամթերք  խանութում  առկա չի եղել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 




Լրահոս