ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ավարտական քննությունների ժամանակացույցը եւ աշխատակարգը սահմանելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:
ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ աշխատակարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական եւ 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:
4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.
«Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ).
«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ).
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաեւ՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում.
Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաեւ՝ իրենց «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում:
Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են հաստատության մեթոդ-միավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգումն անցկացվում է հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 15 օրվա ընթացքում:
9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ.
«Հայոց լեզու» առարկայից` գրավոր թեստ.
«Գրականություն» առարկայից՝ բանավոր.
«Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր.
«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր.
«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ).
«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» եւ այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր.
«Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում).
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար սահմանված գիտելիքների ստուգումն անցկացվում է նաեւ «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` քննաշրջանի ընթացքում.
Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաեւ գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:
«Գրականություն», «Հայոց պատմություն» եւ «Օտար լեզու» առարկաների 9-րդ դասարանների ավարտական քննություններիտոմսերը կազմում են հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված եւ տրամադրված հարցաշարերի եւտոմսերինմուշների: «Գրականություն» եւ «Օտար լեզու» առարկաների ավարտական քննական առաջադրանքների հարցաշարերը եւ տոմսերի նմուշները կազմվում են 7-9-րդ դասարանների ծրագրային նյութից, «Հայոց պատմություն» առարկայի քննական առաջադրանքները՝ 6-9-րդ դասարանների ծրագրային նյութից:
9-րդ դասարաններում ավարտական քննություններն անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: 9-րդ դասարանի ավարտական քննություններ հանձնողների հայտերը հաստատության տնօրենը լրացնում եւ ԳԹԿ-ին է փոխանցում փետրվարի 20-ից մինչեւ մարտի 15-ը:
12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ.
«Հայոց լեզու եւհայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ).
«Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ).
«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ).
«Ֆիզկուլտուրա» առարկայից` նորմատիվների հանձնում (ստուգարք) հունիսի 6-րդ աշխատանքային օրվանից մինչեւ քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
«Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում.
«Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում:
12-րդ դասարաններում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում եւ հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում:
12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկայի(ների) պետական ավարտական քննությունը(ները), որը(որոնք) չի ընտրել եւչի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչեւ դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին. հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 15-ից մինչեւ 30-ը` ժամը 12։00-ը, քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:
Հունիսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչեւ ապրիլի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենն ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 2-ը ներառյալ՝ քննություններ հանձնողների դիմում-հայտերն էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:
Միասնական քննությանը մասնակցող սովորողը պետական ավարտական քննություն(ներ) կարող է հանձնել այն առարկա(ներ)ից, որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Ե՛վ հունվարին, ե՛ւ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։
Միեւնույն առարկայից ե՛ւ միասնական, ե՛ւ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):
9-րդ եւ 12-րդ դասարանում ավարտական եւ պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից եւ հաստատությունում գործածվող դասագրքերից եւ (կամ) ձեռնարկներից:
12-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: