ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանն առավելության է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ եւ ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրից առաջ Մկրտչյանը վաստակել է 7,5 միավոր եւ անհասանելի դարձել մրցակիցների համար:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ.Ինչպե՞ս ստանալ ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա:

Վահան Կիրակոսյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտատուները Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 22.12.2005թ. թիվ 2302-Ն որոշմամբ հաստատված հայտը եւ կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 300 000 ՀՀ դրամ: Հայտատուն Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005169058 հաշվեհամարին վճարում է 300 000 ՀՀ դրամ եւ կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որոնք են ընտանեկան նպաստ ստանալու իրավունքերը եւ տրամադրման հիմքերը:

Գայանե Գրիգորյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, եւ ընտանեկան նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:




Լրահոս