ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Յունիվերսալ Էքսպորտ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Բջնի):

Ստուգմամբ պարզվել է, որ արտադրական շինության հատակի մակերեւույթները, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը, անհարթ են, ջրանցիկ, հեշտությամբ չեն կարող մաքրվել, ախտահանվել եւ պատշաճ կերպով ցամաքեցվել:

Արտադրամասի արտադրական գործուեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

 

 

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Համապատասխան մաթեմատիկական մոդելների կառուցման եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 68.000 դրամից բարձրացնել եւ դարձնել 75.000 դրամ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ՀՀ ԱԺ հերթական նիստերի ընթացքում: Կառավարության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 15-ին:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել ամսական եւ ժամային տարիֆների դրույթների չափերում` բարձրացնելով այն: Նախաձեռնությունը բխում է Կառավարության գործունեության ծրագրից: Նախագծերի փաթեթը մշակելիս հաշվի են առնվել ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաեւ՝ երկրի մակրոտնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվություն պարունակող բազաների վերլուծության արդյունքները: Նախագծերի փաթեթը գլխադասային հանձնաժողովում քննարկվել եւ արժանացել է դրական եզրակացության:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը, նշելով, որ նախագծերի փաթեթը Կառավարության ծրագրերի իրականացման գործընթացների բաղկացուցիչ մասն է կազմում, ընդգծել է, որ Կառավարությունը սահմանել է նվազագույն աշխատավարձը մինչեւ 2026 թ. դարձնել 85.000 դրամ:

 




Լրահոս