Ջրաձոր գյուղի մոտ «Opel»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում․ 6 վիրավորներից 3-ը երեխաներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 17-ին, ժամը 22:47-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ ) և հայտնվել ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա. Ս.-ն (ծնված 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1956 թ.) և Ա. Պ.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ Ե. Ս.-ն (ծնված 2013 թ.), Ռ. Ս.-ն (ծնված 2015 թ.), Հ. Ս.-ն (ծնված 2019 թ.)՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս