ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինի, անհատույց գույքային շահ ստանալու դիտավորությամբ 2021 թվականի մարտի 14-ին՝ ժամը 01:40-ից 02:50-ը ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի «2800 ամյակին» նվիրված այգուց ինքնությունները չպարզված անձանց հետ միասին հափշտակել է Երևանի քաղաքապետարանին պատկանող 2.383.500 ՀՀ դրամ արժողությամբ «Նավակ Լողացնող» փոքրիկ բրոնզե արձանը, նույն այգու հարակից շին հրապարակի պահեստարանից հափշտակել է «Հայր և Որդի Մանվելյաններ» ՍՊԸ-ին պատկանող շինարարական գործիքներ, ինչպես նաև ապօրինի կերպով քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել և պահել ակոսափող հրազեն հանդիսացող, ինքնաշեն եղանակով պատրաստված թմբուկավոր ատրճանակ և թվով երկու հատ ռազմամթերք հանդիսացող տեսակի կարաբիններից, հրացաններից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվել համար նախատեսված գործարանային արտադրության 5.6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման սպորտային-որսորդական փամփուշտներ:
Քնար Մանուկյան