Սիգարետ ծխելու բարձր մակարդակը սերտորեն կապված է ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների աճի հետ: Ըստ կանխատումների՝ սիգարետի առանց ծխի աշխատող այլընտրանքները դառնալու են այն լուծումներից մեկը, որ կարող է նպաստել ծխելու մակարդակի նվազմաննու հանրային առողջության բարելավմանը: Այս հարցն է բարձրաձայնվել Ալոմեդիկա հարթակի կողմից Ինդոնեզիայում անցկացված «Արդյոք ծխելու վնասի նվազեցումն իրագործելի է» թեմայով առցանց քննարկման ժամանակ, որին ներկա էին հանրային առողջապահության մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Ինդոնեզիայից և այլ երկրներից։
Ինչպես Հայաստանում, Ինդոնեզիայում նույնպես սիգարետ ծխելը հանրային առողջապահության առաջնային խնդիրներից մեկն է։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քաղաքական հետազոտությունների և համագործակցության բաժնի նախկին տնօրեն Տիկի Պանգեստուի, Ինդոնեզիայում ապրում է 69 միլիոն ծխող։ Բացի հանրային առողջության վրա ունեցած ազդեցությունից, այս փաստը նաև ազդում է սոցիալ-տնտեսական առումով։ Պատճառն այն է, որ կառավարությունը ծխելու բարձր մակարդակի պատճառով իր վրա է վերցնում առողջապահության բյուջեի բեռը։
«Հանրային առողջապահության և սոցիալ-տնտեսական տեսանկյունից այս խնդիրը պահանջում է և՛ ռազմավարություն, և՛ միջամտություն, ինչպես նաև կանոնադրություն, որը կարող է նվազեցնել ծխելու տարածվածությունը Ինդոնեզիայում», – ասել էՊանգեստուն, ով քննարկմանխոսնակներից մեկն էր։
Ըստ Պանգեստուի՝ կառավարությունը կարող է ռազմավարություն մշակել՝ կյանքի կոչելով վնասի նվազեցման հայեցակարգը՝ հիմնվելով սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար նյութեր արտազատող առանց այրման աշխատող սարքերի վրա, ինչպիսիք են տաքացվող ծխախոտը, էլեկտրական սիգարետը կամ նիկոտինային սպեղանիները։ Բազմաթիվ գիտական հետազոտություններ ցույց են տվել, որի համեմատ այրվող սիգարետի՝ այս սարքերը կարող են նվազեցնելսիգարետ ծխելու ռիսկերը:
Սիգարետի փոխարինիչներն ավելի արդյունավետ կլինեն ծխելու մակարդակը նվազեցնելու համատեքստում, եթե կառավարությունը ապահովի դրանց հասանելիությունը և մեծացնի չափահաս ծխողների շրջանում դրանց վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տարածումը: Այսպիսով, ավելի ու ավելի շատ մարդիկ, ովքեր դժվարանում են թողնել ծխելը, կանցնեն այլընտրանքային արտադրանքի, և սիգարետի վաճառքը նույնպես կսկսի նվազել։
«Սա առանցքային ռազմավարություն է այս շատ բարդ խնդրի լուծման համար: Այն ապրանքները, որոնք տեխնիկական առաջընթացի արդյունք են և նորարար են, հսկայական ներուժ ունեն»,- ասել է Տիկին։
Բրիտանացի ուռուցքաբան Փիթեր Հարփերը հավելել է, որ սիգարետ ծխելուց առաջանում են տարբեր հիվանդություններ, քանի որ այրվող սիգարետը ծուխ է արտազատում։ Սիգարետի ծուխը պարունակում է 5000 քիմիական միացություններ, որոնցից 80-ը թունավոր են և կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։
«Դուք ծխում եք, որպեսզի հագենաք նիկոտինով, բայց մահանում եք ծխից», – ասել է Հարփերը:
Հենց հիվանդությունների ռիսկից ելնելով Հարփերը չափահաս ծխողներին հորդորել է թողնել ծխելը: Այն դեպքում, երբ թողնել չի ստացվում, փոխարինիչները կարող են հարցի լուծում դառնալ: Քանի որ ծխախոտի տաքացման համակարգերը կամ էլեկտրոնային սիգարետներն աշխատում են այլ սկզբունքով, այստեղ այրում չկա, ինչպես սիգարետի դեպքում: Նման մեխանիզմի կիրառման շնորհիվ այլընտրանքները ծուխ կամ մոխիր չեն առաջացնում։
«Ծխելը անհապաղ դադարեցնելըամենաճիշտ ճանապարհն է։ Սակայն ներկայիս ռազմավարությունը չի աշխատում։ Նորարարական արտադրանքները լուծում են առաջարկում նրանց համար, ովքեր դժվարությամբ են թողնում ծխելը` միաժամանակ նվազեցնելով ազդեցությունը ընդհանուր ինքնազգացողության վրա»,- ասել է Հարփերը:
RSUP-ի հոգեկան առողջության մասնագետ՝ Տրիբովո Տուահտան Գինտինգը, ավելի է խորացել հարցի մեջ, ՝ ասելով, որ չափահաս ծխողներին օգնելու երկու եղանակ կա՝ դեղաբանական և ոչ դեղաբանական: Դեղաբանությունը մի մեթոդ է, որի դեպքում կարելի է թողնել ծխելը այնպիսի դեղամիջոցներով, ինչպիսին է նիկոտինի փոխարինման թերապիան, մինչդեռ ոչ դեղաբանականը ավելի շատ հակված է դեպի հոգեթերապիա:
«Խորհրդատվության միջոցով տարբեր մեթոդներ են կիրառվել՝ ծխողների թիվը նվազեցնելու և ծխելու վնասը մեղմացնելու համար։ Այնուամենայնիվ, այս մոտեցումը քիչ արդյունավետ է եղել, ինչը շատերին դրդել է դիմել ավելի ուժեղ դեղամիջոցների օգտագործմանը ՝ այդ սովորությունը թողնելու համար», – ասաց նա:
Տրիբովոն ասել է, որ ինդոնեզացիներին անհրաժեշտ է դեղաբանական և ոչ դեղաբանական բուժման ճիշտ համադրություն: Միակ բացասական կողմն այն է, որ նիկոտինի փոխարինման թերապիան դեռ հասանելի չէ Ինդոնեզիայում․
«Հետևաբար, սիգարետի այլընտրանքները դառնում է ծխելը թողնելու և դրա ազդեցությունը նվազեցնելու միակ կենսունակ տարբերակը», – եզրափակել է Տրիբովոն:
Աղբյուր։ Government Expected to Be More Open to Alternative Tobacco Products (kontan.co.id)