Ինչ փուլում է գտնվում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական Հայկ Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործը դատարանում, եւ ինչ է հասկացել նախարարի օգնական այս ժամանակահատվածում, ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Սասուն Ռաֆայելյանի հետ։
2020 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։ Հայկ Ստեփանյանը ներկայացել էր որպես «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ
Դեռւես 2 տարի առաջ փաստաբան Սասուն Ռաֆայելյանը նշել էր, որ համացանցում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նրա խոսքով՝ համացանցում տարածվում է, թե միջադեպի ենթատեքստը քաղաքական է և իբր Գոռ Բաղդասարյանը հայհոյանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն նա պնդեց՝ իր պաշտպանները երբևէ կապ չեն ունեցել քաղաքականության հետ և չեն ճանաչել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանին: Եվ ահա գործը արդեն 1 տարի է՝ դատարանում է, քննությունը շարունակվում է :
Քնար Մանուկյան