ArmLur.am-ի հետ զրույցում ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը պնդեց, որ ինքը չի հարցաքննվել Արցախի գեներալ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Մեր այն հարցադրմանը, որ մեր հավաստի տեղեկություններով ինքը հրավիրվել է կոմիտե եւ հարցաքննվել, ի պատասխան Լևոն Մնացականյանը նշեց, որ դա այլ քրեական գործով է եղել՝ վկայի կարգավիճակով եւ այլ մանրամասներ չներկայացրեց:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը:
Նշենք, որ Միքայել Արզումանյանի գործով առերեսումների գործընթացը շարունակվում է:
Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
Ի դեպ, գրել էինք, որ մինչեւ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել են նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել էր տեղեկությունը:
Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»: