
Նյու Դելիում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին ՀՀ ԱԽ քարտուղարը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում կարճատև զրույց եմ ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ»,- նշված է գրառման մեջ:
Հնդկաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով նոյեմբերի 18-19-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գտնվում է Նյու Դելիում, որտեղ մասնակցում է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին: