Նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:54-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքային գերեզմանատան մոտակայքում «Կամազ» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Վ․, ծնված 1957 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Թորամանյան փողոցում գտնվող վագոն-տնակին և հարակից քարե օժանդակ շինությանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։