
Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն կարևոր է, որ թեմաները և միջազգային ձևաչափը որոշվեն նախապես: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Արցախի ներկայացուցիչը պետք է նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից: Մենք շփումներ ունենք միմյանց հետ, բայց միայն հումանիտար փոխադարձ կարիքների համար»,- գրել է Բեգլարյանը: