ԼՈՒՐՋ ՏՂԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ԱԺ նիստի ժամանակ, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները չէին կարողանում գրանցվել ու դժգոհում էին համակարգից, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  կես-կատակ, կես-լուրջ հորդորեց քարտուղարությանը. «Ստուգեք, կոճակների՞ց է, թե՞ իրենցից»: Քիչ ավելի ուշ զայրացավ, քանի որ պատգամավորներից մի քանիսն ԱԺ նիստի ժամանակ բարձրաձայն զրուցում էին ու աղմուկով խանգարում ԱԺ նիստը: «Խնդրում եմ հարգեք ԱԺ-ն եւ ձեզ մի քիչ լուրջ պահեք։ Եթե ավելի կարեւոր խոսակցություն ունեք, դահլիճից դուրս զրուցեք, թույլ տվեք աշխատենք»,- սաստեց նա:




Լրահոս