
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, նոյեմբերի 19-ի երեկոյան Թունիսի Ջերբա քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի անունից տրված պաշտոնական ընթրիքին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ընթրիքի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ, ցուցադրվել ռուանդական ժողովրդական պարային կատարումներ:
Վարչապետի աշխատանքային այցը Թունիս ավարտվել է: