ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուն Ֆանի հետ։
«Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը ունեցա շատ կարևոր հանդիպում Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուն Ֆանի հետ։
Դեսպանին տրամադրեցի փաստահեն տեղեկություն Ադրբեջանի` 2022 թվականի սեպտեմբերի ռազմական ագրեսիայի հետևանքով իմ ծննդավայր Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում տեղի բնակիչների կորուստների վերաբերյալ։
Իր խոսքում դեսպանը, անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Չինաստանի տրամադրած օժանդակությանը, վերահաստատեց իր պատրաստակամությունը` աջակցել հայ ժողովրդին։
Քննարկեցինք նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր և շեշտադրեցինք, որ մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա հարաբերությունները ամուր հիմք են` համագործակցության զարգացման և նոր ծրագրերի իրականացման համար»,-նշում է Թագուհի Թովմասյանը: