Երեւանի քաղաքապետարանն իր որդեգրած սկզբունքներին համաձայն շարունակում է անհարմարություններ պատճառել Երեւանի քաղաքացիներին: Այսօր ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երկուշաբթի աշխատանքային օրով քաղաքապետարանը նախաձեռնել Հաղթանակ կամուրջի վրա ասֆալտի քերման աշխատանքներ՝ արդյունքում խոչընդոտելով երթեւեկությանը եւ հսկայական խցանումներ առաջացնելով:
Նշված անհարմարությունների պարզաբանման համար ArmLur.am-ը դիմեց Երեւանի քաղաքապետրան պարզելու համար, թե ինչու են այսքան անհեռատես գտնվել եւ երկուշաբթի օրով նման աշխատանք ձեռնարկել:
«Որպես այդպիսին ճանապարհահատված փակ չի եղել, պարզապես ասֆալտի քերման աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում ճանապարհի որոշակի հատվածներ ծանրաբեռնված են եղել, իսկ այս պահին ողջ ճանապարհահատվածը բաց է երթեւեկության համար»:
Մեր այն հարցադրմանը, թե ինչու են աշխատանքային օրերին կատարում բարեկարգման աշխատանքեր, նշեցին. «Քաղաքի փողոցները պետք է որոշակի պարբերականությամբ նորոգվի, այո, երբեմն անհնար է խուսափել աշխատանքային ժամերին այդ գործընթացը կազմալերպելուց, որովհետեւ ծավալը մեքենաների մեծանում է»,-նշեցին Երեւան քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Սակայն, նկատենք, որ 2018 թվականից ի վեր այս իշխանությունները գլխավոր հաղթաթուղթ են ներկայացնում ողջ Հանրապետությունը ասֆալտապատելու իրենց կարողությունը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան