
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին: Հայկ Գրիգորյանին ԱԺ-ում կներկայացնի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Ի դեպ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մեկ ամիս առաջ էր գրել, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազությունից հետ է վերցրել իր՝ ՀՀ գլխավոր զինդատախազ դառնալու դիմումը. թեկնածուն միայն նա էր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա քաղաքական իշխանություններից նոր առաջարկ է ստացել եւ որոշել է գնալ Բարձրագույն դատական խորհուրդ, դառնալ ԲԴԽ անդամ:
Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում բոլորը կողմ են եղել Հայկ Գրիգորյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու տարբերակի