ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետությունը տանելու տերն ա, բերելուն տեր չի, մեր երեխեքին ման եկողը մենք ենք, ցավն էդ ա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ նոյեմբերի 21-ին, հավաքվել են Ազատության հրապարկում ու ի լուր աշխարհի հերթական անգամ բարձրաձայնում են իրենց զավակների կամ հարազատների կարգավիճակի մասին: Պետության քայլերը համարժեք չեն ըստ նրանց, այդ իսկ պատճառով իրենք են դռնից դուռ ընկնում, փորձում հարցեր լուծել:

Այսօր նրանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից աջակցություն ակնկալող պաստառներով էին հավաքվել: Նշենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում մեկնարկելիք ՀԱՊԿ գագաթնաժողովին նաև ՌԴ նախագահն է մասնակցելու, ու անհետ կորածների ու ռազմագերիների հարազատները, ըստ երևույթին, հենց այդ հանգամանքը նկատի ունենալով են ակնկալում Պուտինի աջակցությունը:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս