Կրեմլը հայտնել է Երևանում սպասվող Փաշինյան-Պուտին առանձին հանդիպման օրվա մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Պուտինը:




Լրահոս