Հանցագործության մասին հաղորդում. Տաթեւ համայնքի ընտրությունների արդյունքները կեղծվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել այն մասին, որ 2021 թվականին կայացված տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքները ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի թիվ 34 ընտրատարածքում կեղծվել են։

Այսպես՝ մի կողմից նշված տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը անվավեր է ճանաչել քվեաթերթիկներում կատարված նշումները, մյուս կողմից վավեր է ճանաչել նույն նշումներով քվեաթերթիկներում կատարված նշումները՝ հօգուտ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության և «Ապրելու երկիր» կուսակցության, ինչն էլ ընտրված ճանաչվելու իրավունքից զրկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված՝ համապատասխան ձայներ հավաքած թեկնածուներից մեկին։

Ք. Մ.




Լրահոս