Ում կզրկեն պատգամավորի մանդատից կամ ով ինքնակամ կհրաժարվի. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ստիպված կլինեն իրենց մանդատներին հրաժեշտ տալ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդեն իսկ ԱԺ-ն ունի այն պատգամավորների ցանկը, ովքեր նախնական հաշվարկով բացակայել են աշնանային նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելին:

Իհարկե, դեռ աշնանային նստաշրջանը չի ավարտվել, 4-օրյա հերթական նիստերը նախատեսված են դեկտեմբերի սկզբին եւ գուցե մի քանի արտահերթ նիստեր եւս լինեն, բայց նույնիսկ այդ պարագայում արդեն շատ ընդդիմադիր պատգամավորներ հատել են թույլատրելի բացակաների շեմը. Նրանք են`

1. Իշխան Սաղաթալյանը` Դաշնակցությունից

2. Վահե Հակոբյանը` «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից

3. Արամ Վարդեւանյանը` Անկուսակցական

4. Հռիփսիմե Ստամբուլյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից

5. Ելենա Կիրակոսյանը` «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից

Ամենայն հավանականությամբ նրանք բոլորն էլ պատգամավորական իրենց մանդատներից կհրաժարվեն նախապես՝ ինքնակամ:

Հավելենք, որ միայն Արամ Վարդեւանյանի դեպքում է իրավաբանորեն հնարավոր հարգելի համարել նրա բացակաները, քանի որ առողջական խնդիրների պատճառով է բացակայել վերջին նիստերից: Մյուսների բացակաները անհարգելի են՝ ըստ ՀՀ Ազգային ժողովին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրների:




Լրահոս