Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներն օրեր անց Հայաստանում կհավաքվեն:
Նոյեմբերի 23-ին Երևանում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի նախագահները՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը, Վլադիմիր Պուտինն ու Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հավաքական անվտանգության խորհրդի անդամները միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հացեր կքննարկեն: Առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմանն ու Հայաստանի օգնություն ցուցաբերելու հարցերին:
Նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման ենթակա մի շարք փաստաթղթեր: Դրանք վերաբերում են խաղաղապահ ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, իսկ ՀԱՊԿ-ը ռադիացիոն, քիմիական, կենսաբանական, բժշկական պաշտպանության միջոցներով զինելուն:
ՀԱՊԿ անդամները նաև խորհրդի 2023 թվականի բյուջեն ու եկող տարի ՀԱՊԿ-ի անդամությունը Բելառուսին անցնելու հետ կապված որոշ հարցեր: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարի հարցին, ապա խորհուրդն այն կքննարկի 2023-ի հունվարի մեկից՝ այժմյան քարտուղար Ստանիսլավ Զասի պաշտոնավարման ավարատից հետո:
Սևակ Վարդումյան