
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին՝ նախագահական ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է akorda պարբերականից:
«Երկրի ղեկավարն անկեղծ շնորհակալանքի խոսքեր է հղել Ռեջեփ Թայիբ Էրդողանին շնորհավորելու համար՝ կարևորելով ավելի վաղ ստորագրված երկկողմանի փաստաթղթերի կյանքի կոչումը»,-նշվում է կայքում: