ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուդիկ Զարգարյանին մեղադրանք է առաջադրվել,որ նա 2022 թվականի մայիսի 06-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հյուրընկալվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի «էլեկտրատեխնիկական» հանրակացարան Արթուր Մելքումյանին պատկանող 117-րդ բնակարան, վերջինիս և իրենց ծանոթներ Էռնեստ Գրիգորյանի ու Էռնեստ Մաիլյանի հետ մինչև ժամը 23:00-ն հաց են կերել և ալկոհոլ օգտագործել:
Այդ ընթացքում Էռնեստ Գրիգորյանի կողմից թուրքական երաժշտություն միացնելու և դրա կապակցությամբ Ռուդիկ Զարգարյանի կողմից նրան հանդիմանելու պատճառով ծագած վիճաբանության ընթացքում Էռնեստ Գրիգորյանը Ռուդիկ Զարգարյանի հասցեին հնչեցնելով հայհոյանքներ՝ սեղանից վերցրել է օղու շիշն ու դրանով մեկ անգամ հարվածել վերջինիս ձախ աչքի հոնքային հատվածին՝ Ռուդիկ Զարգարյանն անպատասխան չի թողել, նա էլ, իր հերթին վերցնելով դանակը, հարվածել է Էռնեստ Գրիգորյանին,
ինչի արդյունքում Էռնեստ Գրիգորյանը, «Աբովյան» բժշկական կետնտրոնում գիտակցության չգալով, 2022 թվականի մայիսի 10-ին մահացել է:
Ք.Մ.