Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Վստահ եմ, որ հայ-ղազախական երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը կնպաստեն մեր երկրների միջև բարեկամության և վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ Հայաստանի և Ղազախստանի բարեկամ ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք և հաջողություններ Ձեր պետական պատասխանատու պաշտոնում»։




Լրահոս