Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու գործով առաջին ատյանի դատարանի որոշումը եւ պահանջում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սպարտակ Վարդանի Ղուկասյանի մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման՝ 7 (յոթ) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցել Սպարտակ Վարդանի Ղուկասյանի՝ 2021 թվականի օգոստոսի 19-ից մինչև նույն թվականի օգոստոսի 20-ը և 2021 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2022 թվականի մայիսի 31-ը արգելանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 25 (քսանհինգ) օր ժամկետով կայացված դատավճիռը՝ ամբաստանյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես պատիժ նշանակելով ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով :
Նշենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Գյումրիի նախկին քաղաքպետ Վարդան Ղուկասյանի որդու գործով դատարանը որոշում է կայացրել:
Ինչպես հայտնի է, 2021 թվականին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել էր փախուստի. սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել, որից հետո Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերեցին եւ կալանավորեցին: Գործն ուղարկվեց դատարան: Եվ ահա Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի ընդհաբնուր իրավասության դատարանը այս գործով որոշում է կայացրել եւ արդյունքում որոշել է
«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Վարդանի Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման՝ 7 (յոթ) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցել Սպարտակ Վարդանի Ղուկասյանի՝ 2021 թվականի օգոստոսի 19-ից մինչև նույն թվականի օգոստոսի 20-ը և 2021 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2022 թվականի մայիսի 31-ը արգելանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 25 (քսանհինգ) օր ժամկետով:
Պատժի սկիզբը հաշվել 2022 թվականի մայիսի 31-ից:
Պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Սպարտակ Վարդանի Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ստանալու պահից մեկամսյա ժամկետում»:
Նախկին քաղաքապետի որդին ազատության մեջ է, որը մեզ հետ զրույցում հայտնեց նաեւ վերջինիս պաշտպան Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ ակնհայտ անհիմն որոշում է եւ այն ենթակա է բեկանման: Մենք դիմել ենք ՀՀ վերաքննիչ դատարան արդարացման հիմքով:
Քնար Մանուկյան