
Հայաստանում եղանակը ցրտելուն պես բացվում է խաշի սեզոնը: Այն հայերիս ավանդական ամենասիրելի ուտեստներից է, որը պատրաստվում է կովի տոտիկներից: Այս օրերին «Փեթակ» առևտրի կենտրոնում շրջելիս անհնար է չնկատել դույլի միջից ցցված կովի սափրած տոտիկներ:
Մսավաճառների խոսքերով՝ թեեւ խաշի պարագաներն այս տարի բավականին էժանացել են, բայց առեւտուրն անցած տարիների համեմատ թույլ է:
Ի դեպ շուկայում որոշ մսավաճառներ այն գնորդին առաջարկում են 1500-1700 դրամով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան