Zaha Hadid Architects-ի աննախադեպ մաստեր կլասը՝ Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս եզակի հնարավորությունը ճարտարապետության, կառուցապատման ոլորտի մասնագետներին և ուսանողներին ընձեռեցին «Ռենշին» ներդրումային և քաղաքաշինական ընկերությունն ու Համաշխարհային առևտրի կենտրոններ ասոցիացիայի (WTCA) Հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ WTC-Yerevan-ը։

Մաստեր կլասի շրջանակներում Zaha Hadid Аrchitects–ի տնօրեն Ֆիլիպո Իննոչենտին եւ ճարտարապետ Ջան Լուկա Բարոնեն հայ մասնակիցներին ներկայացրեցին աշխարհահռչակ ընկերության աշխատելաոճը, մոտեցումները եւ գործիքակազմը, կիսվեցին իրենց մասնագիտական հետաքրքրություններով, փորձով, աշխատանքային տեխնոլոգիաներով և այլ մանրամասներով և պատասխանեցին մասնակիցների հարցերին։

Միջազգային ընկերությունների կողմից նմանատիպ մաստեր կլասերի անցկացումը Հայաստանում կարևոր փորձառություն են քաղաքաշինական ոլորտի ներկա և ապագա մասնագետների համար, վերջիններս խթան կհանդիսանան նրանց համար՝ մեծացնելու աշխարհայացքը, ծանոթանալու աշխարհի զարգացման տենդենցներին և անմիջական շփում ունենալու առաջատար մասնագետների հետ:

Ինչպես նաև հետագայում իրենց նորարարական նախագծերով կփոխեն մայրաքաղաքի ընդհանուր քաղաքաշինական պատկերը։

Ռենշին ընկերության առավել քան 20 տարիների փորձը ցույց են տվել, որ ճարտարապետությունը միայն անշարժ գույք նախագծելը և կառուցելը չէ, համաշխարհային ճարտարապետությունը գնում է դեպի հարմարավետության, միջավայրի որակի նոր մակարդակի և ապրելակերպի ստեղծմանը, ինչն էլ հենց ընկերության գաղափարախոսության առանցքային հիմքն է։

Ռենշինը WTC-Yerevan-ի հետ համատեղ Երևանում նախատեսում է հետաքրքիր ու գրավիչ նոր պրոյեկտ, որտեղ նմանատիպ ճարտարապետների ներգրավման միջոցով հնարավոր կլինի ստեղծել խորհրդանշական (ICONIC) շինություն, որի իրականացումն ու գործարկումը ներդրումների և նոր հնարավորությունների ներգրավման աղբյուր կհանդիսանա: Մաստեր կլասի անցկացումը ոգևորվածության մեծ ալիք էր ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների համար: Կազմակերպիչները կարևորում են այս դրական արձագանքը և արժևորելով նման միջիցառուների դերն ու նշանակությունը նախատեսում են պահպանել դրանց շարունակական բնույթը:




Լրահոս