ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս-ուկրաինական պատերազմից մինչև չմշակվող հողեր. ինչն է ահագնացող գնաճի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օր օրի նկատվող գնաճը կարող էր ոչ թ 9 կամ 9.5 տոկոս, այլ ավելի բարձր կարող լիներ, եթե երկու բան տեղի չունենար. նախ կենտրոնական բանկը չթանկացներ դրամը կամ էլ դոլարը չարզրկվեր: Կենտորանական բանկի ներկայացրած վերլուծությանը հղում անելով՝ նման համոզմունք է հայտնում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Համաշխարհային տնտեսության մեջ նկատվող գնաճը մի քանի պատճառներով է բացատրվում:

Նախ կորոնվիրուսի ու լոքդաունի պատճառով են մի շարք ոլորտներ տուժել, այսօր էլ ռուս-ուկրաինական հակամարտությունն է հացահատիկային մշակաբույսերի գների բարձրացման պատճառ դառնում, քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հացահատիկի պաշարների մեծ շտեմարաններից են:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ահագնացող գնաճը բացատրում է Հայաստանում պարենի ու գյուղատնտեսական պաշարների նվազմամբ: Սրան զուգահեռ, հավելում է, հատկապես Ռուսաստանի քաղաքացիների աննխաադեպ հոսքի հետ կապված է նաև ապրանքների նկատմամբ պահանջարկն ավելացել, ինչը նույնպես գնաճը խթանող հանգամանք է:

Թեև նկատել է, որ Կենտրոնական բանկը  որոշակիորեն պայքարում է գնաճի դեմ, բայց, վստահ է, կառույցն իր ունեցած գործիքակազմն ամբողջությամբ չի կիրառում: Հետևաբար՝ գնաճը զսպելու համար կոնկրետ անելիքներ ոչ միայն ԿԲ-ն, այլ նաև կառավարական կաբինետը կոնկրետ անելիքներ ունի:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս