
Նոյեմբերի 22-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել:
Արցախի ԱԺ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը:
Օրակարգում ընդգրկված են պարտադիր քննարկման ենթակա ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև՝ հարցեր Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին ու պատգամավորների հայտարարություններ:
Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ: