Armenian text to speach

Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ մագիստրանտների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «ԱԺ իմ աշխատասենյակում հյուրընկալեցի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, համաշխարհային քաղաքականության և ամերիկագիտության բաժինների մագիստրանտներին:
Ուսանողներին ներկայացրի Խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները, իմ ղեկավարած հանձնաժողովի շրջանակներում ծավալվող գործունեությունը:

Մագիստրանտների մասնագիտացումից ելնելով՝ խոսեցինք խորհրդարանական դիվանագիտության, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների, աշխարհաքաղաքական վերադասավորումների, ռազմագերիների վերադարձման, փախստականների հարցերի շուրջ:

Մագիստրանտների խմբում արցախցի ուսանողների սրտառուչ մասնակցությամբ առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք Արցախյան հիմնախնդրին և արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին:
Միջազգայնագետներին խորհուրդ տվեցի լինել ակտիվ ու պահանջատեր, իրենց խողովակներով, միջազգային հասարակական կազմակերպությունների միջոցով մշտապես առաջ տանել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական շահը»:




Լրահոս