COVID-19-ի նոր ալիք Չինաստանում․ երկիրն անցնում է նոր սահմանափակումների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանը հայտնում է COVID-19-ից մահվան առաջին դեպքերի մասին, որ արձանագրվել են վերջին վեց ամսվա ընթացքում։ Հաղորդվում է նաև վարակների թվի աճի մասին։

Հանգստյան օրերին Պեկինում երեք մարդ է մահացել։ Մայրաքաղաքում վարակի նոր ալիքի պատճառով փակ են այգիներն ու թանգարանները։

Քաղաքի որոշ շրջաններ կրկին արգելափակվել են։ Բնակիչներին խնդրում են մնալ տանը և պարբերաբար հետազոտվել։

Չինաստանը վերջին խոշոր տնտեսությունն է, որը դեռևս վարում է վիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն, մինչդեռ մնացած աշխարհը ընտելանում է ապրել COVID-ի հետ։




Լրահոս