ԱՄՆ-ն Ուկրաինային 4,5 միլիարդ դոլար ուղղակի բյուջետային աջակցություն է տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 4,5 միլիարդ դոլար լրացուցիչ ուղղակի բյուջետային աջակցություն: Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 22-ին, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Մեկ օր առաջ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ավելի քան 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինային «որքան անհրաժեշտ է»:

Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը Կոնգրեսից մոտ 37,7 մլրդ դոլար է խնդրել Կիևին օգնելու համար։ Բացի դրանից, նշվել է 9,25 միլիարդ դոլարի հատկացում՝ COVID-19-ի դեմ պայքարին և 750 միլիոն դոլար՝ այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին։

Սեպտեմբերին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԱՄՆ-ը փաստացի դարձել է ուկրաինական հակամարտության կողմ՝ Կիևին զենք և ֆինանսական օգնություն տրամադրելու արդյունքում։




Լրահոս