
Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթեց մեքսիկացի Ռաուլ Էռերիային և կիսաեզրափակիչում է:
Իսրայելյանը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն, իսկ երրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Էրիկին:
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալի համար պայքարից: