Ինչով է նուշն օգտակար առողջության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

երջին երկու հետազոտությունները ցույց են տվել, որ նուշն օգտակար է առողջության համար։

Այսպիսով, American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հոդվածի համաձայն, այն բարենպաստ ազեցություն է թողնում անոթների վրա։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, որոնք նուշով են փոխարինում սնեքերը (թեթեւակի սնվելու համար սնունդ), ինչպիսիք են թխվածքաբլիթը կամ չիփսերը, զգալիորեն բարելավվում է անոթների առողջության ցուցանիշները։

Հետազոտությունը տեւել է վեց շաբաթ, մասնակիցները բաժանվել են երկու խմբի, նրանք ստացել են նուշ կամ համանման կալորիականությամբ մեկ այլ սնեք։ Հետազոտության սկզբում նրանց սրտանոթային հիվանդությունների վտանգը միջինից մի փոքր բարձր էր:

Հետազոտության ավարտին նրանց մոտ, ովքեր նուշ էին ստացել, արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինի («վատ խոլեստերին») մակարդակը նվազել էր եւ բարելավվել էր զարկերակների էնդոթելիայի (ներքին թաղանթի) գործառույթը, ինչը անոթների առողջության կարեւոր ցուցանիշ է:

Գիտնականները նկատել են, որ սնեքերը նուշով փոխարինելը կարող է 32 տոկոսով նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Ընդ որում, նուշի հաշվին մարդը պետք է ստանա կալորիաների 20 տոկոսը։

Երկրորդ հետազոտությունը, որը հրապարակվել է European Journal of Nutrition-ում, ցույց է տվել, որ նրանք, ովքեր նուշ են ուտում, բարակիրան են եւ մարմնի զանգվածի ցածր ինդեքս ունեն ի տարբերություն նրանց, ովքեր չեն ուտում այն։

Հետազոտությունում բրիտանացի գիտնականները վերլուծել են 6800 մեծահասկաների 4-օրյա սննդային օրագրերը։

Պարզվել է, որ մարդիկ, որոնք հաճախ են նուշ ուտում, ընդհանուր առմամբ առողջ են սնվում, օրինակ ավելի շատ սպիտակուց են ստանում, վիտամին С եւ կալիում։ Մյուս կողմից, նրանք քիչ նատրիում (աղ), ածխաջրեր եւ շաքարավազ են օգտագործել։

Նուշ ուտողների իրանի շրջագիծը միջինում փոքր է 2,1 սմ-ով, իսկ մարմնի զանգվածի ինդեքսը 8-ով, քան նրանց մոտ, ովքեր չեն օգտագործում նուշ։

«Ծառի ամբողջական ընկույզների օգտագործումը, ինչպիսիք են նուշը, առողջ սննդակարգի կարեւոր մաս է: Մեծ Բրիտանիայի բնակչության օրինակով մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծահասակները դրանք քիչ են ուտում: Բայց նրանք, ովքեր նշում են նուշն իրենց սննդակարգում օգտագործելու մասին, ընդհանուր առմամբ առողջ են սնվում, նման մարդկանց օրգանիզմում ավելի քիչ ճարպ կա», – ասում է երկու հետազոտությունների համահեղինակ բժիշկ Վենդի Հոլը։




Լրահոս