
Ազգային ժողովը վաղը՝ նոյեմբերի 24-ին, արտահերթ նիստ կգումարի։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտահերթ նիստի օրակարգում հիմնական հինգ հարց-օրինագիծ է ներառված, որոնք իրենց հերթին մի քանի ենթահարցեր ու օերնսդրական փաթեթներ են ներառում։
Խորհրդարանականները կքննարկեն «Ազգային անվտնագության մարմինների ծառայության», «Ավտոմոբիլային տրանսպորտի», «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության», մասին օրենքներում, ինչպես նաև Հայաստանի հանրապետության հարկային ու Ընտրական օրենսգրքերում լրացումներ ու փոփոխություններ անելու հարցերը։
Ս․Վ․