Մունդիալ-2022. ինչ խաղեր կան նոյեմբերի 23-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 23-ին կկայանա 4 հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ կմտնեն E, F խմբերի հավաքականները: Երևանի ժամանակով 14:00-ին Մարոկկոն կմրցի Խորվաթիայի դեմ, 17:00-ին Գերմանիան կխաղա Ճապոնիայի դեմ: 20:00-ին կկայանա Իսպանիա-Կոստա Ռիկա խաղը, իսկ 23:00-ին` Բելգիա-Կանադա խաղը:

Նոյեմբերի 22-ին կայացած խաղերում Արգենտինան 2:1 հաշվով զիջել էր Սաուդյան Արաբիային, Դանիա-Թունիս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: Ոչ-ոքի ավարտվեց նաև Մեքսիկա-Լեհաստան խաղը: Իսկ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին 4:1 հաշվով պարտության մատնեց Ավստրալիային:




Լրահոս