
Երևանում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը: Քիչ առաջ, երբ ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարները համատեղ լուսանկարվում էին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախատեց լրագրողներին: Վերջիններս, դիմելով ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, խնդրեցին նրան մի քիչ աջ կանգնել, որպեսզի լուսանկարում երևա: Սերգեյ Լավրովը, սակայն, կես կատակ, կես լուրջ նախատեց լրագրողներին.
«Ձեր գործը մեզ լուսանկարելն է, ոչ թե ուղղություն տալը»: