Պայթուցիկ նյութերի ներկրումը պետք է պարտադիր լիցենզավորվի. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), ինչպես նաեւ հրագործական, արտադրատեսակների, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առեւտուրը եւ կիրառումը կդառնա պարտադիր լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Այդպիսի նախագիծ է ներկայացրել ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագիծը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այս թվականի օգստոսի 14-ին Երեւան քաղաքի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր աղետը:

Ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը եւ առեւտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն նշվում է, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական եւ այլ բաղադրիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու եւ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու համար:
Հրագործական արտադրատեսակների արտադրությունը, վտանգավորության աստճանով պայմանավորված, առաջարկվում է նաեւ դարձնել որպես փորձաքննության ենթակա լիցենզավորման գործունեության տեսակ այն մոտեցմամբ, ինչը նախատեսված է պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրության պարագայում:
Նշվում է նաեւ, որ նախագիծը մշակվել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ:

Ն.Հ.




Լրահոս